Ահմադինեժադ. Իրանին հարկավոր չէ ատոմային զենք

PanARMENIAN.Net - Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԵ) հերքել է տեղեկատվությունն այն մասին, համաձայն որի, այն թաքցնում է փաստաթուղթը, որը վկայում է այն մասին, որ Իրանը գաղտնի մշակում է միջուկային զենք եւ դրա տեղափոխման միջոցներ: «ՄԱԳԱՏԵի մոտ չկա ոչ մի ստույգ տեղեկություն այն մասին, որ Իսլամական

Հանրապետությունում գոյություն ունի կամ գոյություն է ունեցել միջուկային զենքի մշակման ծրագիր», - հայտարարեց գործակալության ներկայացուցիչը:



Ավելի վաղ AP գործակալությունը տարածել էր հաղորդագրություն, համաձայն որի ՄԱԳԱՏԵի փորձագետները համոզված են նրաում, որ Իրանն արդեն տիրապետում է ատոմային ռումբ ստեղծելու միջոցներին, եւ ներկա պահին մշակում է հրթիռներ - կրիչներ: Ընդ որում AP-ը հղում էր անում ՄԱԳԱՏԵ-ի գաղտնի փաստաթղթին: Այս փաստաթուղթը մինչ օրս եղած ամենաակնառու փաստերից, որ ՄԱԳԱՏԵն կիսում է ԱՄՆ-ի տեսակետը` կապված Թեհրանի ատոմային պոտենցիալի հետ: Հնարավոր է, որ տվյալ փաստաթուղթը հանդիսանում է այն զեկույցի հավելվածը, որը Վաշինգտոնի պնդմամբ դիտավորյալ պահվում էր ՄԱԳԱՏԵի տնօրեն Մուհամեդ ալ-Բարադեի կողմից: Նրանում իբր ասվում է այն մասին, որ ՄԱԳԱՏԵն տիրապետում է «բավարար տվյալների» մոտ ապագայում Իրանի կողմից ատոմային ռումբի ստեղծման եւ միջուկային մարտական գլխիկներով կրիչների ստեղծման աշխատանքների դժվարությունների հաղթահարման մասին:



Մինչդեռ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարեց, որ Իրանին հարկավոր չէ ատոմային զենք: «Դրանում չկա ոչ մի անհրաժեշտություն: Իրադարձությունները աշխարհում զարգանում են այնպես, ինչպես մեր կանխատեսած սցենարն էր: Իրանի կողմից իր ատոմային ծրագրի փակումը քննարկման առարկան չի կարող լինել»,- նշեց Ահմադինեժադը



Հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող 5 երկրները եւ Գերմանիան մտադիր են քննարկել Իրանի հետ իր ատոմային ծրագիրը: ՄԱԳԱՏԵում Իրանի ներկայացուցիչ Ալի Շգար Սոլթանին անվանել է այս հանդիպումը մեծ հնարավորություն: Նրա խոսքերով Իրանի ժողովուրդը բացել է դուռ եւ

Արեւմուտքը պետք է հապշտապ օգտվի այս հնարավորությունից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---