Հայաստանում կբացվի Բելառուսի Առեւտրի տունը

PanARMENIAN.Net - Հայաստանում նախատեսվում է բացել Բելարուսի Առեւտրի տուն, սեպտեմբերի 18-ին Մինսկում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Բելառուսում Հայաստանի դեսպսն Օլեգ Եսայանը: Դեսպանի խոսքերով, այդ հարցը կողմերը ակտիվ քննարկում են: Բելառուսի Առեւտրի տան բացումը կնպաստի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճին, ընդգծեց դիվանագետը:



Եսայանը նշեց, որ չնայած համաշխարհային ճգնաժամի ազդեցությանը, երկու երկրների միջեւ դիտվում է ապրանքաշրջանառության դրական ընթացք: «Մենք կարող ենք հաստատել, որ 2008թ. սեպտեմբերից մինչեւ 2009թ. հոկտեմբեր ամիսը ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջեւ աճեց 20% եւ կազմեց մոտ 30 մլն. դոլար, իսկ 2009թ-ի առաջին եռամսյակում այն աճեց 23%-ով», ասաց դեսպանը: Նա նշեց նաեւ, որ ապրանքաշրջանառության ավելի քան 80%-ը կազմում են բելառուսական ապրանքները:



Սակայն ապրանքաշրջանառության ներկա ծավալը չի համապատասխանում երկու երկրների իրական կարողությանը: Եսայանի կարծիքով, երկկողմ նախագծերի իրականացումը կարող է նշանակալիորեն նպաստել փոխադարձ առեւտրի ծավալների աճին: «Կարեւորն այն է, որ շատ ձեռնարկություններ հասկանում են, որ եւ այդպիսի հեռավորության վրա կարելի է արդյունավետ համագործակցել»,-նշեց նա, հաղորդում է ԲելաՊԱՆ-ը:



Բելառուսում ստեղծվել եւ հաջողակ աշխատում են հինգ համատեղ ձեռնարկություններ, քննարկվում է Հայաստանում բելառուսական տեխնիկայի նոր հավաքման եւ դրանց համար պահեստամասերի արտադրամասերի ստեղծման հարցը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---