Հայ-ռուսական բարեկամությունը դեռեւս չօգտագործված ռեզերվներ ունի

PanARMENIAN.Net - Հայաստանը միշտ ելնում է այն դիրքորոշումից, որ Ռուսաստանն իր ռազմավարական դաշնակիցն է եւ հուսալի գործընկերը: Այդ մասին «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք միշտ ելնում ենք այն բանից, որ մեր ետեւում դարավոր բարեկամություն կա: Մենք ելնում ենք նրանից, որ այդ բարեկամությունը պետք է հայ ժողովրդին, ռուս ժողովրդի համար կասեն ՌԴ ղեկավարները, ռուսաստանցիները, եւ որ այդ բարեկամությունն, անշուշտ, չօգտագործված ռեզերվներ ունի»,-ասել է Սերժ Սարգսյանը:



Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների տնտեսական կողմին` Հայաստանի նախագահը հիշեցրել է, որ անցած ամսվա ամսի 1-ի դրությամբ Հայաստանում գործում են ռուսական կապիտալով շուրջ 1300 ձեռնարկություններ: «Հայաստանի տնտեսության մեջ ներդրումները հասել են 2,5 մլրդ դոլարի, իսկ հաշվի առնելով մեր պայմանավորվածություններն որոշ խոշոր նախագծերի հարցում, ես հուսով եմ, որ մոտակա 1,5 տարում այդ թիվը կկրկնապատկվի»,-ասել է ՀՀ նախագահը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---