Էրդողան. Մեր նպատակն է` վերադարձնել Օսմանյան կայսրության հզորությունը

PanARMENIAN.Net - «Մեր նպատակն է` բոլոր երկրների հետ խաղաղ ապրել եւ վերադարձնել Օսմանյան կայսրության հզորությունը: Կարծում եմ` մենք կլուծենք այդ խնդիրը»,- հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքով, ծնելիության խրախուսման ծրագիր նախապատրաստելու կարգադրություն է տրվել: «Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր թուրքական ընտանիքում պետք է երեքից ոչ պակաս երեխա լինի: Մենք հավատում ենք Թուրքիայի լավագույն ապագային եւ բոլորին կոչ ենք անում հավատալ դրան»,- հայտնել է վարչապետը:



Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերություններն այժմ կարելի է ռազմավարական անվանել: «Ռուսաստանը մեր մեծ հարեւանն է եւ մեր ապրանքաշրջանառությունն այժմ հասել է $40 միլիարդի, բայց դա սահման չէ, եւ մենք նպատակադրված ենք մեծացնել այն: ԱՄՆ հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմում է $13 միլիարդ»,- ընդգծել է Էրդողանը, գրում է թուրքական Milliyet թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---