Կալկուտայի հայկական համայնքը նշել է Անկախության օրը

PanARMENIAN.Net - Կալկուտայի հայկական համայնքը նշել է Հայաստանի Անկախության օրը: Ինչպես գրում է The Times of India թերթը, Օսմանյան կայսրության հետ դարավոր պայքարից եւ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանն անկախություն ձեռք բերեց 1991 թվականին: Միջոցառման կազմակերպիչը դարձավ Կալկուտայի Հայկական քոլեջը, որի ղեկավարը հոգեւորական Խորեն Հովհաննիսյանն է:



Թերթը համառոտ անկարկով ներկայացնում է նաեւ 400 տարի առաջ Հնդկաստան ժամանած հայերին: Հայերը Օստ-Հնդկական ընկերության բանկիրներից էին: Այն ժամանակ Կալկուտայում հայերի թիվը կազմում էր մոտ 30 հազար, մինչդեռ ներկայումս միայն 35 ընտանիք է մնացել: Քաղաքում կա նաեւ Հայկական ակումբ, որի անդամները 14 հոգի են, իսկ համայնքն ընդհանուր առմամբ հաշվում է 150 հոգի:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---