22 սեպտեմբերի 2009 - 12:44 AMT
Բարաք Օբաման շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա 18-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է.«ԱՄՆ ժողովուրդը հայ ժողովրդի հետ միասին տոնում է Հայաստանի Անկախության օրը: Մենք խորապես գնահատում այն պատմամշակութային կապերը, որ ունեն մեր երկրները: Ամերիկայի հայերը իրենց ավանդն ունեն Միացյալ Նահանգների հզորացման գործում», հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը: