Կիեւում նշել են Հայաստանի Անկախության օրը

PanARMENIAN.Net - Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը ընդունելություն էր կազմակերպել` նվիրված Հայաստանի Անկախության օրվան: Ինչպես հաղորդում է ANALITIKA.at.ua-ն, ընդունելությանը ներկա էին Ուկրաինայի կառավարության, Գերագույն ռադայի, նախագահի քարտուղարության ներկայացուցիչները, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, հասարակական գործիչներ, ինչպես նաեւ Ուկրաինայում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ: Հայաստանի Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներ են անցել Ուկրաինայի բոլոր խոշոր հայ համայնքներում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---