Սերժ Սարգսյանը հարցազրույց չի տվել «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան «Մոսկովսկի կոմսոմոլեց» օրաթերթում այսօր տպագրված իբր «բացառիկ հարցազրույցը» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ այդ թերթի «լրագրող» Եկատերինա Սաժնեւայի հիվանդ երեւակայության արդյունքը: Այդ «լրագրողին» եւ, ընդհանրապես, «Մոսկովսկի կոմսոմոլեց» օրաթերթին Հայաստանի Հանրապետության նախագահը որեւէ հարցազրույց չի տվել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը:



Ըստ Ֆարմանյանի, նյութի հեղինակը «Հայաստանում ռուսական խոսքի օրեր» միջոցառման շրջանակում, ի թիվս տասնյակ այլ ներկայացուցիչների, մասնակցել է նախագահի նստավայրում կազմակերպված հանդիպմանը: «Հարցազրույցում» նշված հարցերը հանդիպման ընթացքում ընդհանրապես չեն հնչեցվել, իսկ նախագահ Սարգսյանի խոսքերն ամբողջությամբ խեղաթյուրված են եւ մեջբերված լրագրողական էթիկայի ամենատարրական կանոններին չհամապատասխանող կոպիտ շեղումներով: Երեւի «լրագրողն» ապավինել է իր ակնհայտորեն կաղող «հիշողությանը»: Տեղի չունեցած «հարցազրույցում» նախագահ Սարգսյանին վերագրվող որոշ մտքեր էլ պոկված են համատեքստից եւ չեն արտացոլում նախագահի կողմից ասվածի բուն իմաստն ու շեշտադրումները:



Հավելեմ նաեւ, որ «լրագրողը» նյութի հրապարակման մտադրության մասին տեղյակ չի պահել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի համապատասխան ծառայությանը, ինչով եւ խախտել է լրագրողի մասնագիտական էթիկայի տարրական կանոնները: Նման կեղծ «հարցազրույցի» հրապարակումը այդքան հեղինակավոր թերթում միայն զայրույթ եւ ափսոսանք է առաջացնում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---