22 սեպտեմբերի 2009 - 15:07 AMT
ՀԿԵՈՒ-մ քննարկեցին կադրային ներուժի ամրացման հեռանկարները
Վերջերս կայացավ «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ գիտատեխնիկական խորհուրդը` «Ճանապարհի կադրային ներուժի ամրացում» թեմայով, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Խորհուրդի շրջանակներում ընկերության պատասխանատու ղեկավարության կողմից քննարկվեցին արդյունավետ արտադրանքի ղեկավարման եւ աշխատանքային ռեսուրսների օգտագործման մասով ներդրումների ծրագրերի իրականացմանը, արտադրամասում աշխատանքային պայմանների պահպանմանը, արտադրության կառավարման համակարգային միջոցներին առնչվող խնդիրներ եւ ՀԿԵՈՒ ՓԲԸ-ի սոցիալ-կադրային քաղաքականության այլ ուղղությունները:

Խորհրդի մասնակիցները հատուկ ուշադրություն դարձրեցին անընդհատ կրթության եւ կադրերի պատրաստման հարցերն: Վերջինիս հետ կապված ընկերության կողմից ներկայացվեցին այսօր իրականացվող նախագծերը եւ ծրագրերը: Դրանց թվում` Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի հետ համատեղ Կորպորատիվ կառավարման դպրոցի` «Առաջնորդների դպրոցի» հիմնադրումը, Պետական ճարտարագիտական համալսարանի եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի համագործակցության վերաբերյալ պայմանագրի ստորագրումը:

«Այսօր Հայաստանի երկաթուղում աշխատում է շուրջ 4300 մարդ: Ներկայացնելով մեզ, որպես համազգային տրանսպորտային ընկերություն` պետք է հասկանանք, որ կադրերը որոշում են ամեն ինչ: Եւ շնորհիվ մեր կադրային ներուժի, մենք լավ արյունքների հասանք, չնայած համաշխարհային ճգնաժամին: Արտահանման եւ արտադրանքի անկման պայմաններում, այսօր մենք աշխատում ենք 2008թ-ի մակարդակով»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Շեվկեթ Շայդուլինը:

ՀԿԵՈՒ ՓԲԸ-ն հանդիսանալով ՌԵՈՒ ԲԲԸ-Ին 100-րդ դուստր ձեռնարկությունը` Հայաստանի երկաթուղու կոնցեսիոներն է: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, եւս 10 տարի երկարացման ժամկետով աշխատանքի առաջին 20 տարուց հետո, փոխադարձ համաձայնությամբ: