Հայաստանի Կառավարությունը սակավ ուշադրություն է դարձրել հայրենական ապրանքների արտադրությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի Կառավարությունը վերջին 7-8 տարիների ընթացքում քիչ ուշադրություն է դարձրել տեղական արտադրության խթանմանը, կարծում է Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: «Երկար ժամանակ է վատնվել տեղական արտադրությունը պատշաճ մակարդակի վրա բարձացնելու վրա», - ասաց նա: Նրա խոսքերով վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանի բնակչությունը ներդրել է տեղական արտադրության զարգացման մեջ շուրջ 30 միլիարդ դոլար, ինչի արդյունքում տեղական շուկայում սպառվել է ընդհանուր առմամբ 15 միլիարդ դրամի արտադրանք: Վերջինիս հետ կապված նա նշեց, որ եթե Կառավարությունը վարեր քաղաքականություն, որն ուղղված լիներ տեղական արտադրության զարգացման վրա, ապա Հայաստանում զարգացման բարձր մակարդակի վրա կգտնվեր արդյունաբերությունը` համալրված ապրանքատեսակների մեծ բազմազանությամբ, որոնք հարկավոր չէր լինի փոխարինել ներմուծված ապրանքատեսակներով:



«Ժամանակակից նոր մարտահրավերները, մասնավորապես հայ - թուրքական սահմանի բացումը, թույլ կտան արմատապես փոփոխել հայրենական ապրանքատեսակների նկատմամբ կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը», - հայտարարեց Սաֆարյանը: Նրա խոսքերով` դա ազդակ կհանդիսանա, որպեսզի հասկացվի, թե ինչպիսի բացթողումներ են եղել:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---