22 սեպտեմբերի 2009 - 17:19 AMT
Թուրք վարչապետը հանդիպել է ԱՄՆ հրեական կազմակերպությունների հետ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու-Յորք է ժամանել, որպեսզի մասնակցի ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովի 64-րդ նստաշրջանին եւ G 20 գագաթաժողովին Պիտտսբուրգում: Նյու-Յորքում Էրդողանը հանդիպել է ԱՄՆ հրեական կազմակերպությունների, այդ թվում` Հակադիֆֆամացիոն Լիգայի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում թուրք վարչապետն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւոր դերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում եւ նկատել, որ ՄԽ պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ, հաղորդում է Anatolian News Agency-ն: