2009թ. 8 ամսվա ընթացքում խոտանի քանակը ՀԿԵՈւ-ում կրճատվել է 46 միավորով

PanARMENIAN.Net - Ըստ օպերատիվ տեղեկանքի, որ ներկայացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքների երթեւեկության անվտանգության գծով գլխավոր ռեվիզորի աշխատակազմը, 2009թ. 8 ամսում խոտանի քանակը ՀԿԵՈւ-ում կրճատվել է 46 միավորով` 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Ըստ հաղորդագրության, եթե 2008թ. գրանցվել է խոտանի 215 դեպք, ապա 2009թ. դրանց քանակը նվազել է, հասնելով 169-ի: Ընդ որում խոտանի շատ դեպքեր, որ գրանցվել են 2008թ., չեն գրանցվել տվյալների գրանցման համապատասխան համակարգի բացակայության պատճառով:



«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքների երթեւեկության անվտանգության գծով գլխավոր ռեվիզոր Լեւոն Հակոբյանի վկայությամբ, խոտանի կրճատումն երկաթուղում անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ընկերության մասնագետների ակտիվ աշխատանքի արդյունքն է: «Գնացքների երթեւեկության անվտանգությունը ՀԿԵՈւ-ի գործունեության գերակա ուղղությունն է: Մենք կանոնավոր կերպով դիտարկում ենք երկաթուղու անվտանգության վիճակը եւ միջոցներ ենք ձեռնարկում խոտանը կանխելու համար: Ակնհայտ է, որ խոտանի կրճատումը կանոնավար բնույթ է կրելու»,-ասել է նա:



«ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն, լինելով «ՌԵՈւ»-ի 100-րդ դուստր ձեռնարկությունը, հանդիսանում է Հայկական երկաթուղու կոնցեսիոները: Հավատարմագրային կառավարման ժամկետը 30 տարի է` աշխատանքի առաջին 20 տարուց հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւս 10 տարով երկարացնելու իրավունքով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---