22 սեպտեմբերի 2009 - 19:16 AMT
«Երեւան ջուր» ընկերությունը բացում է հաճախորդների սպասարկման առաջին կենտրոնը
«Երեւան ջուր»ընկերությունը բացում է հաճախորդների սպասարկման առաջին կենտրոնը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, առաջին կենտրոնի բացումը կկայանա չորեքշաբթի օրը մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, պասարկման որակի բարելավման նպատակով նախատեսվում է Հայաստանի մայրաքաղաքի ողջ տարածքի համար սպասարկման հինգ կենտրոններ բացել: