22 սեպտեմբերի 2009 - 20:01 AMT
Էստոնիան շահագրգռված է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում
Հայաստանի Ազգային անվտանգությանխորհրդիքարտուղարԱրթուր Բաղդասարյանը սեպտեմբերի 22-ին ընդունել էՀայաստանումԷստոնիայիդեսպան ԹոմասԼուկին (նստավայրը` Թբիլիսի): Զրուցակիցները քննարկել են հայ-էստոնականերկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասարյանն ընդգծել է երկու երկրների միջեւ վիզային պարզեցված ռեժիմի կիրառման անհրաժեշտությունը: Դեսպանը եւս կարեւորել է վիզային պարզեցված համակարգի ձեւավորումը:

Անդրադարձ էեղել նաեւ հայ-թուրքականհարաբերությունների կարգավորմանը: Դեսպանի խնդրանքով ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն առանց նախապայմանների, ինչը լրացուցիչ կայունություն կբերի կովկասյան տարածաշրջան, հաղորդում է Ազգային անվտանգությանխորհրդիքարտուղարի մամլոգրասենյակը: