Հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման դեմ պետք է ժողովրդական ալիք բարձրանա

Հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման դեմ պետք է ժողովրդական ալիք բարձրանա PanARMENIAN.Net - Հայաստանի ժողովուրդը պետք է իր բողոքն արտահայտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ներկայիս տեսքով ստորագրելու դեմ: Այդ մասին այսօր Երեւանում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կայացած քննարկմանը հայտնել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Եթե Հայաստանի ժողովուրդն արտահայտի իր բողոքը, իշխանությունները չեն կարողանա հաշվի չառնել այդ գործոնը: Անհրաժեշտ է, որպեսզի ժողովրդական ալիք բարձրանա»,- նկատել է Վարդան Օսկանյանը` ավելացնելով, որ ինքը պատրաստ է ալիքի առջեւում կանգնել: Նա հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի քաղաքական ուժերի հետ համագործակցել եւ քննարկել հայ-թուրքական փոխհարաբերությունների զարգացումները, բայց առայժմ չի կողմնորոշվել, թե ինչպես դա կարելի է անել:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---