Հայաստանի կառավարությունը Լոռու մարզին 40 մլն դրամ է հատկացրել ճանապարհների վերանորոգման համար

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստում որոշում է կայացրել Լոռու մարզին 40 մլն դրամի չափով գումար հատկացնելու մասին` առատ տեղումների պատճառով մարզի ճանապարհներին հասցված վնասի վերանորոգման նպատակով:



Ինչպես հաղորդել է Հայաստանի փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը , նշված գումարը կուղղորդվի առաջնային խնդիրների լուծմանը, մասնավորապես. հորդառատ անձրեւների արդյունքում մարզի ճանապարհներին հսկայական փոսեր են գոյացել, որոնք խոչընդոտում են տրանսպորտի երթեւեկությանը:



Այդ առնչությամբ, Գեւորգյանը նաեւ ավելացրել է, որ մասնագետները վատ եղանակի պատճառած ողջ վնասը գնահատում են 160 մլն դրամ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---