Հայաստանում տեղի կունենա արվեստի քննադատների միջազգային կոնգրեսը

PanARMENIAN.Net - Սեպտմբերի 29-30-ին Հայաստանում տեղի կունենա արվեստի քննադատների «Անցյալի ու ներկայի միջեւ. Արդյոք արվեստի քննադատությունն ապագա ունի ապատարածականացված համատեքստում» խորագրով միջազգային կոնգրեսը, որի կազմակերպիչներն են Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիան (ԱՔՄԱ) եւ Հայաստանի ԱՔՄԱ-ն:



Գիտաժողովին կքննարկվեն ժամանակակից քննադատության հետ կապված հարցեր, ինչ նմանություններ եւ տարբերություններ կան այդ խնդիրների առնչությամբ, ինչ փոփոխություների է ենթարկվում արվեստի քննադատությունը ժամանակի հետ եւ այլն:



Կոնգրեսում Հայաստանը ներկայացնում են Վարդան Ազատյանը, Ռուբեն Արեւշատյանը, Հրաչ Բայադյանը, Արա Նեդոլյանը, Նազարեթ Կարոյանը, Վարդան Ջալոյանը: Կոնգրեսի ընթացքում նախատեսվում են նաեւ ընդհանուր քննարկումներ, այցելություններ թանգարաններ ու ուսումնական հաստատություններ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---