23 սեպտեմբերի 2009 - 15:07 AMT
Հայաստանում մեկնարկում է կենսաթոշակային բարեփոխում
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել կենսաթոշակային բարեփոխման լուսաբանմանը, հասարակության տեղեկացվածությանը եւ այդ գործընթացին քաղաքացիների մասնակցությանն ուղղորդված միջոցառումների ծրագրին: «Մշակված ծրագիրը կենսաթոշակային բարեփոխման լուսաբանման հարցին համակարգային մոտեցում է», - ասել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը:

«Այդ որոշմամբ մենք այսօր հայտարարում ենք կենսաթոշակային բարեփոխման անցկացումը սկսելու մասին», - ավելացրել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, կենսաթոշակային համակարգի բարեփոխման նախագիծն արդեն մշակվել եւ նախապատրաստվել է հատուկ ստեղծված աշխատանքային խմբի կողմից, հաջորդ նիստում նախագիծը կհաստատվի կառավարության կողմից եւ կներակայացվի Հայաստանի Ազգային ժողովի քննարկմանը: