Երաժիշտները «չարաճճիություն» կանեն Արամ Խաչատուրյանի անվան եռյակի համերգներին

PanARMENIAN.Net - Տարվա վերջում Արամ Խաչատուրյանի եռյակը ծրագրում է համերգաշար անցկացնելՀայաստանի մայրաքաղաքում եւ մարզերում, որը հարմարեցված է համույթի հոբելյանին:



«Դեկտեմբեր ամսին կանցկացվի 3 համերգ, որից մեկում ելույթ կունենա մեր եռյակը, երկրորդում մեզ կմիանան մեր արտասահմանցի ընկերները, գործընկերները, իսկ երրորդ համերգը կանցնի հայ էստրադայի երգիչների եւ երաժիշտների մասնակցությամբ, սակայն նրանք հանդես կգան ոչ սովորական ամպլուայով: Դա կլինի յուրօրինակ երաժշտական «չարաճճիություն»,- ասաց այսօր մամլո ասուլիսում ջութակահար Կարեն Շահգալդյանը:



Երաժշտի խոսքերով եռյակը լի է գաղափարներով, սակայն ոչ բոլորի համար գտնվում են հովանավորներ:



«Երեք նախագծերից մեկը, որը ֆինանսական աջակցության կարիք ունի` դա մինչ այսօր չձայնագրված հայ երգահանների ստեղծագործությունների ձայնասկավառակների ստեղծումն է»,- նշեց Շախգալդյանը:



Խաչատուրյանի անվան Եռյակը ստեղծվել է 1999 թ-ին, որպես «Arsika» Եռյակ: Եռյակը համերգներ է տվել Շվեյցարիայում, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում, Ռուսաստանում: Մասնակցել է այնպիսի փառատոներին, ինչպիսիք են Լոզանի ,Schubertiadeե, Կոստա Րիկայի Festival de las Artes, Մեքսիկայի Festival International Cervantino: 2006 թ-ից Եռյակը հանդես է գալիս ներկա կազմով` Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Կարեն Քոչարյան (թավջութակ): Վերջին չորս տարիների ընթացքում համույթը վարում է լայն լուսավորչական գործունեություն Հայաստանում` հանդես գալով համերգներով ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաեւ մարզերում, անցկացնում է վարպետության դասեր աշակերտների եւ ուսանողների համար:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---