Ցեղասպանության ժխտման գործով Հայաստնաի առաջին դատական գործընթացը տեղի կունենա հոկտեմբերի կեսերին

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությունը սկսել են ժխտել նաեւ Հայաստանում: Այս մասին այսօրե Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Արարատ» ռազմավարա-գիտական հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը: Նրա խոսքերով` Հայոց ցեղասպանության ժխտումով հայ ժողովուրդը առիթ կտա նոր ցեղասպանության համար:



«Արարատ» ռազմավարա-գիտական հետազոտական կենտրոնը հայց է ներկայացրել Կովկասի Ինստիտուտի դեմ` մեղադրելով նրան Հայոց ցեղասպանության ժխտման մեջ:

2008թ-ին Կովկասի Ինստիտուտի կողմից Երեւանում հրատարակվել է «Կովկասյան հարեւանություն. Թուրքիան եւ Հարավային Կովկասը» ժողովածուն, որում զետեղված էր նաեւ TESEV «Թուրքական տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների» հիմնադրամի աշխատակից Այբաս Գորջուլուի զեկույցը, որն ունի «Հայ - թուրքական հարաբերություններ. հավերժ փակուղի» անվանումը: Զեկույցն ավելի վաղ ներկայացվել էր Ստամբուլում գիտական խորհրդաժողովի ընթացքում, որը կազմակերպվել էր Կովկասի Ինստիտուտի կողմից:



«Իր զեկույցում Գորջուլուն 34 անգամ արտասանել է «Ցեղասպանություն» բառը` դնելով այն չակերտների մեջ», - ասաց Արմեն Այվազյանը` հավելելով, որ սույն ժողովածուն հրապարակվել է նաեւ ռուսերեն եւ անգլերեն լեզուներով, ինչի արդյունքում այդ հարցը ստացել է միջազգային տարածում:



Իր հայցում «Արարատ» ռազմավարա-գիտական վերլուծական կենտրոնը պահանջել է, որպեսզի Կովկասի Ինստիտուտի կողմից հրատարակված «Կովկասյան հարեւանություն. Թուրքիան եւ Հարավային Կովկասը» ժողովածուում զետեղված վիճելի տեղեկությունները, որոնք նաեւ արտատպվել են մի շարք ԶԼՄներում հրապարակայնորեն հերքվեն, հետագայում արգելվի Հայոց ցեղասպանություն բառակապակցության օգտագործումը չակերտներում եւ սույն ժողովածուի մյուս օրինակների հետագա տարածումը:



Առաջին դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի կեսերին:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---