24 սեպտեմբերի 2009 - 14:59 AMT
Երեւանում քննարկել են ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության առաջնայնությունները
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկրի` Ղազախստանի պատվիրակությանը Արտաքին քաղաքական վերլուծության եւ ծրագրավորման կոմիտեի նախագահ Տալգատ Կալիեւի գլխավորությամբ:

Քննարկվեցին 2010թ. ղազախական նախագահության առաջնայնություններին, ԵԱՀԿ ընթացիկ եւ ապագա օրակարգերին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում ԵԱՀԿ շրջանակներում ռազմաքաղաքական, տնտեսական եւ հումանիտար համագործակցության հնարավորությունները:

Կողմերը քննարկեցին տարբեր միջազգային կազմակերպություններում փոխգործակցության հնարավորությունները: Փոխնախարար Ղազինյանը հաջողություն ցանկացավ ԵԱՀԿ-ում Ղազախստանի առաջիկա նախագահությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: