Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն անարդյունք է ավարտել է իր ելույթներն աշխարհի առաջնությունում

PanARMENIAN.Net - Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն անարդյունք է ավարտել է իր ելույթները Դանիայում (Հերնինգ) կայացած աշխարհի առաջնությունում: Հայաստանի բոլոր 7 ներկայացուցիչները դուրս մնացին մրցաշարից, չհասնելով կիսաեզրափակիչ:



Ժիրայր Հովհաննիսյանը (66կգ) եւ Ռուսլան Բասիեւը (120կգ) դուրս մնացին պայքարից արդեն առաջին մեկնարկային 1/16-ի

մենամարտերից հետո, Հարություն Ենոքյանն (84կգ) ու Էդգար Ենոքյանը (96կգ) թողեցին մրցաշարը 1/8-ում:



Արթուր Առաքելայնը (60կգ) 1/16 առաջին իսկ մենամարտում տանուլ տվեց ադրբեջանցուն, սակայն, քանի որ նրան հաղթած մրցակիցը դուրս եկավ եզրափակիչ, Առաքելյանը հնարավորություն ստացավ շարունակել պայքարը բրոնզի համար, սակայն կրկին անհաջող հանդես եկավ եւ լքեց մրցաշարը:



Իսկ Սուրեն Մարկոսյանը (74կգ), որը հանդես էր գալիս վերջին օրը, առաջին իսկ մենամարտում հաղթեց վրաց մարզիկ Գելա Սագիրաշվիլիին, սակայն 1/8-ում` նա պարտվեց բուլղարացի Կիրիլ Թերզիեւին եւ զրկեց Հայաստանի հավաքականին մեդալ ստանալու վերջին հույսից:



Հայ ըմբշամարտիկներից լավագույն արդյունքը ցույց տվեց Միհրան Ջաբուրյանը (50կգ), դուրս գալով եզրափակչի 1/4 , որի շնորհիվ ընդհանուր անհատական ստուգարքում գրավեց 8-րդ տեղը:



Հայաստանի հավաքականը, հավաքելով 8 միավոր, Դանիայում աշխարհի առաջնության ընդհանուր թիմային ստուգարքում 15-16-րդ տեղերն է կիսել Ղազախստանի հավաքականի հետ: 63 միավորով առաջին տեղում է Ռուսաստանի հավաքականը, երկրորդում է` Ադրբեջանի հավաքականը 48 միավորով, եւ լավագույն եռյակը 40 միավորով եզրափակում է Իրանի հավաքականը:



Սեպտեմբերի 25-ին մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարը, որին Հայաստանը կրկին կներկայանա յոթ մարզիկով:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---