Գաբրիել Սարգսյանը «Inventichess-2009»-ի վեցերորդ փուլում պարտություն է կրել Կրիշնան Սասիկիրանից

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Բելգիայի Անտվերպեն քաղաքում ընթացող 15-րդ կատեգորիայի «Inventichess-2009» շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ փուլում սեւերով զիջել է հնդիկ գրոսմայստեր Կրիշնան Սասիկիրանին` այդպիսով իր երկրորդ պարտությունը կրելով մրցաշարում: Առաջինը հայ գրոսմայստերը կրել է առաջին փուլում ֆրանսիացի Էտյեն Բակրոյից: Հայ գրոսմայստերի հաշվին գրանցվել է նաեւ երկու ոչ ոքի եւ երկու հաղթանակ:



Վերջին պարտությունից հետո Սարգսյանը երեք միավորով Աննա Մուզիչուկի հետ երկու աստիճան նահանջել է, եւ սլովենուհու հետ միասին կիսում է մրցաշարային աղյուսակի 5-6-րդ տեղերը:



Մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Էմիլ Սուտովսկին, ով վեցերորդ փուլում հաղթանակ է տարել բելգիացի Բարտ Միխելսի նկատմամբ: Նրա մոտակա մրցակից Էտյեն Բակրոն նույնպես հաջող է ելույթ ունեցել ` սեւերով հաղթելով Աննա Մուզիչուկին:



7-րդ փուլում Գաբրիել Սարգսյանը սեւերով կխաղա հոլանդացի գրոսմայստեր Յան Թիմանի հետ:



6-րդ փուլի արդյունքները.



Անտոանետա Ստեֆանովա (Բուլղարիա)- Դեյվիդ Հաուել (Անգլիա)-1:0

Կրիշնան Սասիկիրան (Հնդկաստան)- Գաբրիել Սարգսյան (Հայաստան)- 1:0

Յան Թիման (Հոլանդիա)- Բարտոշ Սոչկո (Լեհաստան)-1:0

Բարտ Միխելս (Բելգիա)- Էմիլ Սուտովսկի (Իսրայել)-0:1

Աննա Մուզիչուկ (Սլովենիա)-Էտյեն Բակրո (Ֆրանսիա)- 0:1



Մրցաշարային դրությունը 6 փուլից հետո. Սուտովսկի-5; Բակրո-4,5; Սասիկիրան, Ստեֆանովա-3,5; Սարգսյան, Մուզիչուկ-3;Թիման, Սոչկո-2,5; Միխելս-2; Հաուել-0,5:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---