Ռալֆ Յիրիկյան. Նորարարությունը հեռահաղորդակցության ոլորտում ոչ միայն պարզապես ցանկալի, այլեւ` անհրաժեշտ նախապայման է

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նախօրեին ելույթ ունեցավ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ինստիտուտում «ՎիվաՍել-ՄՏՍ` բիզնես, որն ունի առաքելություն» դասախոսությամբ:



Դասախոսությունից առաջ ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը Ռալֆ Յիրիկյանին շնորհեց ակադեմիայի պատվո մեդալը:



ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրենը համալսարանի ուսանողների, պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի եւ շրջանավարտների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ընկերության բիզնեսի զարգացման ռազմավարության, բջջային ցանցի տեխնիկական զարգացման եւ ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության օրակարգին առնչվող հարցերին: Դասախոսության հիմնական թեման վերաբերում էր հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում նորարարությանը, ինչպես նաեւ գործարարության մեջ նորարարական մոդելների կիրառմանը: Ռալֆ Յիրիկյանը պատմեց ծառայությունների զարգացման եւ բաժանորդների սպասարկման ոլորտում ընկերության վերջին նվաճումների եւ նորարարությունների մասին եւ ներկայացրեց ընկերության բիզնես մոդելի հիմնական սկզբունքները:



«Ողջ տնտեսական համակարգն այսօր կախված է հեռահաղորդակցության դինամիկ եւ մրցունակ համակարգի առկայությունից: Ահա թե ինչու է նորարարությունն այս ոլորտում ոչ միայն պարզապես ցանկալի, այլեւ` անհրաժեշտ նախապայման: Նորարարական մոտեցումները պետք է կիրառվեն ոչ միայն տեխնոլոգիաների, այլեւ` բիզնեսի կառավարման ոլորտում: Լինելով կորպորատիվ պատասխանատու քաղաքացի եւ թափանցիկ գործելաոճով ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը համոզված է, որ մեկուսացման մեջ հնարավոր չէ հասնել նորարարության եւ զարգացման: Այդ պատճառով է, որ ընկերությունը ողջունում է բիզնեսի կառավարման նոր մոդելների գաղափարներ, եւ առաջին հերթին` նրանք, որոնք ծնվում են մեր երկրի բարձրագույն կրթական հաստատություններում: Մեր ընկերությունը մշտապես իր կադրերը համալրում է Հայաստանի առաջատար համալսարաններում նոր գաղափարների առջեւ բաց ուսանողներով եւ շրջանավարտներով»,-նշում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Դասախոսությունից հետո, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը ներկայացրեց ընկերության` շուկայի հետագա ռազմավարությունը եւ կազմակերպության զարգացման դինամիկան եւ պատասխանեց լսարանի հարցերին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը մեկ անգամ եւս հավաստեց, թե որքան շատ է կազմակերպությունը կարեւորում դինամիկ եւ պրոֆեսիոնալ աշխատակիցների գործոնը` ընկերության գործունեության զարգացման եւ շուկայի առաջատարության հարցերում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի խոշոր գործատուներից մեկն է: Ընկերությունը նոր հորիզոններ է առաջարկում երիտասարդ հայ մասնագետներին` ապահովելով կայուն աշխատատեղ եւ խոստումնալից աշխատանքային առաջընթացի հեռանկար, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---