Հոկտեմբերի 1-ին կանցնեն խորհրդարանական լսումներ հայ - թուրքական արձանագրությունների շուրջ

PanARMENIAN.Net - Ափսոս, որ ՀՅԴ Դաշնակցությունը որոշել է փոխել իր դրքորոշումը հիմա, այլ ոչ թե տասը տարի առաջ: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքերով կուսակցությունը պետք է որոշակի քայլեր ձեռնարկեր այն ժամանակ, երբ երկրում բացակայում էր խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը: «Նախկինում Դաշնակցությունը կազմում էր կոալիցիայի մաս եւ կարող էր

ներազդել երկրում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Երբ կուսակցությունը դեռ կոալիցիայի մաս էր, հայ - թուրքական արձանագրություններն արդեն կային եւ Դաշնակցությունը աջակցեց Սերժ Սարգսյանին: Հարց է ծագում. ինչու՞ Դաշնակցությունը հենց հիմա դուրս եկավ կոալիցիայից, այն պահին, երբ երկիրը կանգնած է նման կարեւոր հարցի լուծման առաջ», - նշեց Փոստանջյանը:



Նա նաեւ մեկնաբանեց մի քանի կուսակցությունների կարծիքները, համաձայն որոնց` «Ժառանգությունը» չի գրոծադրում ստույգ քայլեր հայ - թուրքական արձանագրությունների վերաբերյալ` ասելով, որ դա չի համապատասխանում իրականությանը: «Մենք կազմակերպել ենք խորհրդարանական լսումներ, որտեղ քննարկվելու են հայ - թուրքական արձանագրությունները: Այդ լսումներն անցնելու են հոկտեմբերի 1-ին», - ասաց Զարուհի Փոստանջյանը` հավելելով, որ կուսակցությունն առաջարկել է կառավարությանը անցկացնել հանրաքվե արձանագորւթյունների վերաբերյալ, ինչպես նաեւ դիմել է Սահմանադրական դատարան, որպեսզի կազմակերպվեն քննարկումներ, որտեղ դատարանը իրավական գնահատական կտա հայ - թուրքական արձանագրություններին:



Իր հերթին ՀՅԴ Դաշնակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը նշեց, որ կուսակցությունը երբեք չի խուսափել սեփական սխալներն ընդունելուց: «Դաշնակցությունը կազմել է կոալիցիայի մաս եւ կանխարգելել է այնպիսի իրադարձություններ, որոնք կարող էին լուրջ հետեւանքներ ունենալ երկրի համար», - ասաց Առաքելյանը` նշելով, որ Դաշնակցությունն իր լուման է ունեցել Արցախի հիմնախնդրի հետ կապված բազմաթիվ հարցերի լուծման մեջ:



Նա նաեւ հերքեց այն փաստը, թե խորհրդարանական լսումներն անց են կացվելու «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությամբ: Առաքելյանը հայտարարեց, որ Փոստանջյանը փոքր ինչ չափազանցնում է: «Տվյալ լսումները կկայանան ոչ թե «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությամբ, այլ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի պահանջով», - ասաց Առաքելյանը:



Պատասխանելով Փոստանջյանի այն հարցեին, թե ինչու Դաշնակցությունը հիմա դուրս եկավ կոալիցիայի կազմից` Առաքելյանը պատասխանեց, որ կոալիցիոն համաձայնագրում ասվում էր, որ խմբակցությունը դուրս կգա կոալիցիայից պայմանավորվածության խախտման դեպքում. հենց հայ - թուրքական արձանագրություններն էլ դարձան այդպիսի խախտում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---