Հունաստանում եւ Եգիպտոսում նշել են Հայաստանի Անկախության օրը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Հունաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ Աթենքի «Դիվանի Կարավել» հյուրանոցում տեղի ունեցավ ընդունելություն` նվիրված Հայաստանի անկախության 18-րդ տարելիցին: Ընդունելությանը ներկա էին Արտաքին գործերի փոխնախարար պրն. Թեոդորոս Կասիմիսը, Աթենքի եւ համայն հունաց արքեպիսկոպոս Իերոնիմուս II-ի, Հունաստանի ԱԳՆ եւ ՊՆ ներկայացուցիչները, Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի պատվավոր պետ` գեներալ Իոաննիս Վերիվակիսը, «Hellenic Aid» հաստատության ընդհանուր փոխտնօրեն Էլենի Զորբալան, ԱԳՆ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Կովկասի, սեւծովյան ավազանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի տնօրեն Մարիա Թեոֆիլին, Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի եւ ռազմական կցորդների մեծ մասը:



Միջոցառմանը մասնակցեցին Հունաստանի իշխանությունների, հայ եւ հույն հոգեւոր դասի, քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների, գործարար շրջանակների եւ ԶԼՄ ներկայացուցիչներ, Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ, դիվանագետներ եւ ռազմական կցորդներ: Ընդունելությունը լուսաբանել է հունական «Greek Diplomatic Life» հասարակական-քաղաքական ամսագիրը:



Սեպտեմբերի 23-ին Կահիրեում ՀՀ դեսպանություն այցելեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահի անձնական ներկայացուցիչ Մուհամմադ Նաջմը, որը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ ԵԱՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանին փոխանցեց ԵԱՀ նախագահ Մուհամմադ Հոսնի Մուբարաքի ջերմագին շնորհավորանքները եւ բարեմաղթանքները` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ բարեկամ հայ ժողովրդին: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն հայտնեցին հայ-եգիպտական ջերմ հարաբերությունների ներկա մակարդակից` նշելով, որ դրանց հիմքում ընկած են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---