Ավարտվել են A(H1N1) վիրուսի տարածումը կանխող պատրաստուկի սինթեզման աշխատանքները

PanARMENIAN.Net - Ավարտվել են A(H1N1) վիրուսի տարածումը կանխող պատրաստուկի սինթեզման աշխատանքները: Այս մասին Երուանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Հայաստանի առողջապահության նախարարության հակահամաճարակային եւ հիգիենիկ տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:



Փորձագետը հայտարարեց, որ Հայաստանում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը A(H1N1) վիրուսի դեմ արդյունավետ պայքարելու համար: Ներկա պահին Հայաստանում չկան A(H1N1) վիրուսով հիվանդներ:



«Անհրաժեշտության դեպքում մենք ունենք բոլոր դեղամիջոցները հիվանդությունը բուժելու համար»,- հայտնեց Լիանա Թորոսյանը եւ ավելացրեl, որ Առողջապահության նախարարությունը դիմել է Ռուսաստանին եւ Համաշխարհային առողջապահական կազմակերպությանը պատրաստուկը երկիր ներմուծելու հարցով, որից հետո կսկսվեն կանխարգելիչ պատվաստուները խոցելի խմբերի համար` առաջին օղակների բժիշկներ , «Շտապ օգնության» բժիշկներ եւ հղի կանայք:



Պատվաստուկը արդեն կիրառվում է Չինաստանում եւ ԱՄՆ-ում: Գոյություն ունի պատվաստուկի երկու տեսակ` կենդանի եւ թուլացված կենդանի, որոնք օգտագործվում են ինտրանազալ կամ ներարկման միջոցով:



Թորոսյանի խոսքերով, խուճապի համար պատճառներ չկան: A(H1N1) վիրուսի տարածման կանխարգելման համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները`Հայաստանի առողջապահության նախարարությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որտեղ մտնում են նախարարության տարբեր բաժինների մասնագետներ, իսկ «Զվարթնոց» օդակայանում գործում է սանիտարական կարանտինային կետ:



Բնակչության իրազեկման հարցը ԱՆ-ն մտադիր է լուծել հատուք բուկլետների միջոցով:



«Բուկլետները տարածվում են երկրի բոլոր մարզերում, շրջանային պոլիկլինիկաների եւ վարչությունների միջոցով: Հիմնական կանխարգելման միջոցն է` պահպանել անձնական հիգիենան»,- նշեց Լիանա Թորոսյանը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---