Իրանի նախագահը քննադատեց Իսրայելը եւ ԱՄՆ-ն24 սեպտեմբերի 2009 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ելույթ ունեցավ իրեն բնորոշ քննադատությամբ, որն ուղղված էր աշխարհում գոյություն ունեցող քաղաքական կառույցների դեմ: Դիմելով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 64-րդ համաժողովի մասնակիցներին` Իրանի ղեկավարը հայտարարեց, որ «տնտեսական եւ քաղաքական կառույցները, որոնք ստեղծվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եւ նպատակ են հետապնդել հասնել համաշխարհային տիրապետության, չեն կարողացել ապահովել արդարություն եւ ամուր անվտանգություն»:Նա «անընդունելի» անվանեց իրավիճակը, երբ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը, ում որոշումները պետք է ներկայացնեն բոլոր երկրները եւ կառավարությունները ամենաժողովրդավարական միջոցներով, գտնվում է մի քանի կառավարությունների ենթակայության տակ եւ սպասարկում է նրանց շահերը: Իրանի նախագահը սուր քննադատության ենթարկեց ԱՄՆ եւ Իսրայելի քաղաքականությունը, ինչից հետո այդ երկրների պատվիրակությունները լքեցին Գլխավոր Ասամբլեայի նիստերի դահլիճը: Մասնավորապես, Իրանի նախագահը մեղադրեց «Սիոնիստական ռեժիմին» Պաղեստինում «անմարդկային քաղաքականություն» վարելու մեջ: «Ուժի եւ պարտադրանքի» մեջ, Պաղեստինի «օրինական ինքնապաշտպանության» հերքման մեջ: Ահմադինեժադը մեղադրեց ԱՄՆ-ին այլ պետությունների գործերին զինված միջամտություն ցուցաբերելու մեջ: Իրաքի եւ Աֆղանստանի օրինակները բերելով` նա մեղադրեց ԱՄՆ-ին թմրադեղերի անօրինական առեւտրի եւ ահաբեկչության դեմ պայքարի տակ քողարկվելով այլ երկրների գործերին խառնվելու մեջ: Ահմադինեժադի խոսքերով «այդ գործողությունների արդյունքում թմրադեղերի վաճառքի ծավալները մեծացել են, ահաբեկչության ծավալներն ընդլայնվել են, սպանված են հազարավոր մարդիկ, ոչնչացված է ենթակառուցվածքը, լրջորեն տուժել է տարածաշրջանային անվտանգությունը, իսկ նրանք` ովքեր ստեղծել են ներկա աղետային իրավիճակը, շարունակում են մեղքը բարդել ուրիշների վրա», - հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |