Պետության քաղաքական կացությունը կախված չէ ճանաչել կամ չճանաչելուց

PanARMENIAN.Net - ԼՂՀ բազմաթիվ անգամ հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ տարբեր հարցեր քննարկել: Այդ մասին հայտնել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Գեորգի Պետրոսյանը: «Բայց, դժբախտաբար, Ադրբեջանը ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է: Գուցե, հիմնավորումներ ունի, բայց, իմ կարծիքով, Ադրբեջանը մեզ հետ անմիջական հարաբերություններից այդքան համառորեն հրաժարվելու հիմնավորում չունի: Բազմիցս ասել ենք, որ առանց ԼՂՀ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու հազիվ թե կարգավորումը արդյունավետ ելք ունենա: Երեւի դա աշխարհում միակ օրինակն է, երբ ունենք մի պետություն, որ ոչ մեկի կողմից չի ճանաչվում»,- նշել է նա:



Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ընդգծել է, որ միջազգային իրավունքի մեջ նույնպես շատ հստակ նշված է, որ պետության քաղաքական կացությունը կապված չէ իր այսօրվա ճանաչման կամ չճանաչման հետ: «Դա առաջին: Երկրորդը` մենք այս քանի տարիների ընթացքում` փաստորեն 1992 թ.-ից ի վեր թե' մեզ, եւ թե' ուրիշներին ապացուցել ենք, որ կկարողանանք կառուցել պետականություն եւ ցանկություն ունենք, եւ դա մեր ընդհանուր քաղաքականության հիմքն է հանդիսանում նա- այսօրվա վիճակում: Ելնելով այս տեսանկյունից` վաղ թե ուշ այս խնդիրը իր լուծումն է ստանալու` կապված Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հետ: Եթե դուք նկատել եք, մենք բավականին զուսպ ենք վերաբերվում քաղաքական տարբեր անցուդարձերին, որ տեղի են ունենում մեր տարածաշրջանում եւ մեզ թույլ չենք տալիս թշնամական քայլեր հեղինակել տեղեկատվական դաշտում եւ հուսով եմ, որ այն գնահատվում է միջազգային հանրության, նաեւ մեր հակառակորդի կողմից: Բացի այդ, առաջարկում ենք նույնկերպ վարվել հակամարտող մյուս կողմին, նաեւ բոլոր այն երկրներին, որոնք նման իրավիճակում փորձում են շահարկել կամ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը ծառայեցնել իրենց ազգային շահերին: Պարզ է, որ լուծումը գտնվում է ժամանակի մեջ: Ժամանակը մի կատեգորիա է, որ հետդարձ չունի»,- ասել է Պետրոսյանը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---