24 սեպտեմբերի 2009 - 22:20 AMT
Ամերիաբանկը ընդլայնում է հանրապետությունում իր ներկայության աշխարհագրությունը
Ամերիաբանկն ընդլայնում է հանրապետությունում իր ներկայության աշխարհագրությունը: Այդ մասին լրագրողներին հայտնեց Ամերիաբանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Անեսյանը Քաջարան քաղաքում Ամերիաբանկի նոր մասնաճյուղ բացելուց հետո: Մասնավորապես նա ասել է, որ
Ամերիաբանկը նախատեսում է Կապան քաղաքում մասնաճյուղ բացել: «Ներկա պահին որոշվում է այդ մասնաճուղի տեղը: Մենք կարեւոր նշանակություն ենք տալիս Սյունիքի զարգացմանը, որտեղ տեղավորված են երկրի կարեւորագույն ձեռնարկությունները», - նշել է Անեսյանը:

Իր հերթին Ամերիաբանկի մանրածախ գործարքների տնօրեն Վազրիկ Սեկոյանն ավելացրել է, որ տարածաշրջանի հետազոտման արդյունքները վկայում են բանկային ծառայությունների պահանջարկի մասին: Նրա խոսքերով, Քաջարանի մասնաճյուղը թույլ կտա բավարարել բանկի խոշոր կորպորատիվ հաճախորդին` Քաջարանի պղինձամոլիբդենային կոմբինատին, վերջինիս աշխատակիցներին եւ գործընկերներին:

Վազրիկ Սեկոյան նաեւ հայտնել է, որ նոր մասնաճյուղում տեղի մասնագետներից կաշխատի մոտ 10 մարդ:

Խոսելով Ամերիաբանկի գործունեության աշխարհագրության ընդլայնման վերաբերյալ, գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ներկա պահին աշխատանքներ են տարվում Դիլիջանում մասնաճյուղ բացելու վերաբերյալ, բանկը նախատեսում է նաեւ գալիք տարում բացել մասնաճյուղեր Գյումրիում, Վանաձորում եւ եւս մեկ մասնաճյուղ Երեւանում: