25 սեպտեմբերի 2009 - 11:20 AMT
Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը կմասնակցեն Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը
Հայ գրոսմայստերներ, օլիմպիական չեմպիոններ Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը կմասնակցեն Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը, որը տեղի կունենա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը Խանտի Մանսիյսկում (Ռուսաստան):

Մրցաշարին կմասնակցի 128 շախմատիստ, որոնք կպայքարեն ոչ միայն Աշխարհի գավաթակրի տիտղոսի, այլ նաեւ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի միակ ուղեգրի համար:

Աշխարհի գավաթի խաղարկությունը կանցնի նոկաուտ համակարգով եւ կմեկնարկի 1/64 եզրափակչից:

Ժամանակի հսկողությունը` 1 ժամ 30 րոպե 40 քայլի համար եւ 30 րոպե մինչեւ պարտիայի ավարտը` 30 վայրկյան հավելումով յուրաքանչյուր քայլի համար: