Տիգրան Մանսուրյանի հոբելյանական համերգը կկայանա սեպտեմբերի 29-ին25 սեպտեմբերի 2009 - 15:19 AMT PanARMENIAN.Net - 2009 թ-ը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի համար հոբելյանական է: Եւ այդ հոբելյանական համերգը, զուգակցված Մանսուրյանի 70-ամյակին կկայանա սեպտեմբերի 29-ին: Համերգին կհնչեն կոմպոզիտորի տարբեր տարիների ստեղծագործություննեը (1965-2009թթ.)` «Սերենադ», «Երեւանյան բակ թթենիով», «Ժառանգություն», «Երեք պիես թանձր երանգներով» պիեսները, երգչախմբային երգ «Արվեստ քերթության» եւ այլն:Համերգի երկրորդ մասը կազմված է ստեղծագործություններից, որոնք ստեղծվել են կինոյի համար: Համերգին կմասնակցեն Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան), Պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` Հովհաննես Չեկիջան), Պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյան), «Սերենադ» կամերային նվագախումբը, Արաքս Մանսուրյանը (սոպրանո) եւ Սվետլանա Նավասարդյանը (Դաշնամուր): «Յուրաքանչյուր հոբելյանական համերգը ընկալվում է որպես նվեր եւ ուշադրություն, որը անհրաժեշտ է ստեղծագործող մարդու համար», - PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում ասաց մաեստրոն: Այս տարի շատ երաժիշտներ, «Ազգային պատկերասրահ» փառատոնի եւ Երեւանյան երաժշտական փառատոնի կազմակերպիչները մաեստրոին եւ նրա ստեղծագործությունների երկրպագուներին նվիրեցին մի քանի համերգ: Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում եւ Պետական ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճում հնչեցին Մանսուրյանի այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Agnus Dei», լարային եռյակը, «Con anima», «Մայրամուտի երգը», «Պարտիտան» եւ «Համերգ ալտի եւ նվագախմբի համար N2»: Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թ-ին հունվարի 27-ին` Բեյրութում (Լիբանան): 1940 թվականների վերջում տեղափոխվեց Խորհրդային Հայաստան: 1965 թ-ին ավարտեց Երեւանի պետական կոնսերվատորիան` Լազար Սարյանի կոմպոզիցիայի բաժինը, 1968 թ-ին նույն բաժնի ասպիրանտուրան: 1963-1964թթ.` Երեւանի պարարվեստի կոնցերտմայստեր: 1964-1965թթ.` հայկական ռադիոյի եւ հեռուստատեսության երածշտական խմբագիր: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |