Արամ Հարությունյան. Ի տարբերություն ՀԱԿ-ի, ՀՅԴ դիրքորոշումը հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ անկեղծ է25 սեպտեմբերի 2009 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Ի տարբերություն ՀԱԿ-ի, ՀՅԴ դիրքորոշումը հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ անկեղծ է: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը` մեկնաբանելով Դաշնակցություն կուսակցության բողոքի ակցիան հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման առիթով:«Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդը օժանդակել է Դաշնակցության դիրքորոշումը` հայտնելով, որ շատ կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուր կուսակցություն հստակ արտահայտի իր դիրքորոշումը եւ ոչ մեկին չզիջի այդ հարցում: Բոլորը պետք է հասկանան, որ երկիրը գերխնդիր ունի, որը պետք է լուծում ստանա»,- ասել է Արամ Հարությունյանը: Նա այդ գործընթացում առանձնահատուկ նշանակություն է տվել նաեւ Սփյուռքին եւ ողջունել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը. նա հոկտեմբերի մեկից սկսելու է հայկական համայնքներ այցելել: Հարությունյանը նաեւ ընդգծել է, որ ներկա իրադրության մեջ Դաշնակցությունը Սփյուռքի բարձրախոսն է: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |