Ամերիաբանկի վարկային փաթեթը մեծացել է 30%

PanARMENIAN.Net - Ամերիաբանկի վարկային փաթեթը 2009 թ-ի երրորդ եռամսյակի վերջում ավելացել է ավելի քան 30%` նախորդ եռամսյակի համեմատ եւ կազմել է 40 մլրդ. դրամ, լրագրողներին հայտնեց բանկի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, Քաջարանի մասնաճյուղի բացման ընթացքում: «Վարկային փաթեթը, ինչպես եւ նախատեսված էր ավելի վաղ, ընթացիկ եռամսյակի վերջում համեմատած նախորդի հետ մեծացել է 30%-ով», ասաց նա: Այդ ենթատեքստում Ջրբաշյանը ավելացրեց, որ ճգնաժամի պայմաններում բանկը փորձում է մասնակցել այնպիսի գործարքների, որոնք հետագայում, հետճգնաժամային շրջանում կդառնան կայուն եւ երկարաժամկետ աճի հիմքը:



Ջրբաշյանը նաեւ նշեց, որ Ամերիաբանկի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վարկային փաթեթի 80-88% կազմում են կորպորատիվ վարկերը, որոնք տրամադրվում են հաճախորդներին տարբեր ձեւերի երաշխիքների, լիզինգի, ֆակտորինգի եւ վարկավորման այլ ձեւերով:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---