Ամերիաբանկի լիզինգային գործարքների առաջնային ոլորտները կլինեն տրանսպորտը եւ գյուղատնտեսությունը

PanARMENIAN.Net - Առաջիկայում Ամերիաբանկի լիզինգային գործարքների առաջնային ոլորտները կլինեն տրանսպորտը եւ գյուղատնտեսությունը, հայտարարեց լրագրողներին Ամերիաբանկի Տնօրինության գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: «Մեր կարծիքով, գյուղատնտեսությունը եւ տրանսպորտը զարգացման մեծ ներուժ ունեն»,-ասաց նա:



Միաժամանակ նա նշեց, որ մինչեւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը լիզինգը հիմնականում զարգանում էր շինարարության ոլորտում, «ներկայումս դիտվում է որոշ անկում, մասնավորապես շինանյութի ոլորտում»:



Բացի այդ, նրա խոսքերով հեռանկարում առաջնային կլինի նաեւ լիզինգային ծառայությունների տրամադրումը էներգետիկայի ոլորտին, որը ավելի քիչ ռիսկային է, քան ուրիշ ոլորտները»:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---