Առաջին անգամ Հայաստանի նախագահը համահայկական ուղեւորություն է իրականացնում աշխարհի բոլոր խոշոր հայկական համայնքներ25 սեպտեմբերի 2009 - 20:39 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` աշխարհի բոլոր խոշոր հայկական համայնքներ այցելելու նպատակը ցանկությունն է ծանոթանալու հայկական համայնքի կարծիքի եւ մոտեցումների հետ այնպիսի կարեւոր հարցում, ինչպիսին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ընդգծել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Սարգսյանի խոսքով, առաջին անգամ ՀՀ նախագահը համահայկական ուղեւորություն է իրականացնում, որի նպատակն է լինել բոլոր այն հայաշատ կենտրոններում, որտեղ ձեւավորվում է հայկական սփյուռքի հանրային կարծիքը: Ուղեւորության շրջանակներում ՀՀ նախագահը կայցելի Նյու Յորք, Փարիզ, Լոս Անջելես, Բեյրութ եւ Դոնի Ռոստով քաղաքները, որտեղ կկայանան տարածաշրջանային հանդիպումներ: Այցելության շրջանակներում երկկողմանի քաղաքական հանդիպումներ չեն նախատեսվում: Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ այցի հիմնական եւ միակ նպատակը` սփյուռքի հետ շփումն է, յուրաքանչյուր քաղաքում նախագահը կանցկացնի ավելի քիչ քան քսանչորս ժամ: «Միակ բացառությունը կլինի Լոս-Անջելես քաղաքը, որտեղ բացի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից, կկայանա հանդիպում լրագրողների հետ Լոս-Անջելեսում գործող հայկական հեռուստատեսությունների համար»,- հաղորդել է Սարգսյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին ևս չեն թողնում գյուղ մտնել Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» |