4 ապրիլի 2002 - 23:57 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ԲԱՊՏԻՍՏՆԵՐԻ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ
Երեկ Ադրբեջանում արգելվել է քրիստոնեական բապտիստական «Սիրո տաճար» եկեղեցու գործունեությունը: Դատարանը, ուր դիմել էր հայցով կրոնական կառույցների հետ աշխատող պետական կոմիտեն, որոշել է, որ այդ կրոնական կազմակերպության գործունեությունը հակասում է Ադրբեջանի Սահմանադրությանը: Հայցում ասվում էր, որ «սիրո Տաճար»-ը նպաստում է «միջկրոնական պառակտմանը, անհանդուրժողականությանը եւ մյուս կրոնների նկատմամբ վիրավորական վերաբերմունքի ձեւավորմանը»: Այնինչ. ոչ մի քաղաքակիրթ երկրում «Սիրո Տաճար» բապտիստական եկեղեցին չի համարվում տոտալիտար աղանդ, որը կարող է դիտվել որպես սպառնակիքի աղբյուր:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: