26 սեպտեմբերի 2009 - 12:15 AMT
Խարկովում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունը
Խարկովում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունը, որը կհամագործակցի Ուկրաինայի երկու մարզերի` Խարկովի եւ Սումսկի մարզերի հետ

Համագործակցության հիմնական ուղղություններն են մշակութային ու տնտեսական հարաբերությունների զարգացումը: Ինչ վերաբերում է առաջինին, ապա դա Հայաստանի մշակութային կենտրոնի բացումն է, ասել է պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանը: Բանակցություններ են տարվում նաեւ երկու երկրների արդյունաբերական ձեռնարկությունների համատեղ գործունեության մասին:

«Առավել հեռանկարային եմ համարում դեղագործությունը, որը զարգացած է Հայաստանում: Մենք բանակցում ենք Հայաստանի եւ Խարկովի դեղագործական գործարանների ներկայացուցչությունների բացման շուրջ»,-ասել է Ա.Ասլանյանը:

Հյուպատոսությունը մտադիր է համագործակցել նաեւ Խարկովի բուհերի հետ: Հայ ուսանողների թվում շատ են Ուկրաինայի առաջին մայրաքաղաքում տնտեսական կամ իրավաբանական կրթություն ստանալ ցանկացողները, հաղորդում է Analitika.at.ua-ն: