26 սեպտեմբերի 2009 - 12:39 AMT
Էդվարդ Նալբանդյանն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը
Սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով Նյու Յորք ժամանեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նույն օրըՀայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպեց Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Ողջունելով Ռոբերտ Բրադկեինշանակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում, նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նրա դիվանագիտական ծառայության տարիներին կուտակած մեծ փորձը եւ հմտությունը օգտակար կլինեն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

Շուրջ երկուժամտեւած հանդիպման ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված բանակցություններին առնչվող հարցեր:

Անդրադարձ կատարվեց եռանախագահների տարածաշրջան այցելության հնարավորությանը` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հաջորդ հանդիպման կազմակերպման նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: