Հայ-թուրքական արձանագրությունները «խոտանված փաստաթղթեր են»

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները կարելի է բնորոշել որպես «խոտանված փաստաթղթեր»: Այդ մասին Ամերիկայի Հայ Դատի Հանձնաժողովի (ԱՀԴՀ) կողմից կազմակերպված հանդիպմանը հայտնել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: «Դիվանագիտական հարաբերությունների հաստատելու եւ սահմանը բացելու փորձը լավ իմպուլս էր»,- հայտնել է Ջոն Էվանսը: Միեւնույն ժամանակ նա հայտնել է, որ Երեւանի ու Անկարայի միջեւ պայմանավորվածությունները կատարելու ընթացքում կարող են կոծկված ինտրիգներ լինել: Ընդ որում Ջոն Էվանսը հայտնել է, որ ինքն արտահայտում է իր սեփական կարծիքը, այլ ոչ թե հանդես է գալիս որպես ԱՄՆ կազմակերպության կամ կառավարության ներկայացուցիչ, հաղորդում է Asbarez.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---