Հայաստանում կնշեն Զբոսաշրջության համաշխարհային օրը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա զբոսաշրջության համաշխարհային օրվան (սեպտեմբերի 27) նվիրված հանդիսավոր միջոցառում եւ զբոսաշրջության բնագավառում ավանդ ներդրած անձանց պարգեւատրման արարողություն:



Միջոցառմանը կմասնակցի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ՀՀ վարչապետի շնորհակալագրերը կհանձնի զբոսաշրջության բնագավառում ավանդ ներդրած անձանց:



ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը զբոսաշրջության բնագավառի մի շարք ներկայացուցիչների կպարգեւատրի ՀՀ էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալներով (թողարկված առաջին անգամ), ինչպես նա- կխրախուսի ՀՀ էկոնոմիկայի նախարարի շնորհակալագրերով:



Հանդիսությանը կմասնակցեն նախարարներ, պատգամավորներ, զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչներ (զբոսաշրջային օպերատորներ, հյուրանոցներ, ավիաընկերություններ, զբոսավարներ, ուսումնական հաստատություններ, թանգարաններ, ռեստորաններ, բարմեններ), պետական եւ մասնավոր, գիտական եւ ուսումնական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:



Զբոսաշրջության համաշխարհային օրը նշվում է 1979 թվականից սկսած յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 27-ին: Զբոսաշրջության համաշխարհային օրվա հիմնական նպատակն է բարձրացնել համաշխարհային հանրության իրազեկությունը զբոսաշրջության եւ դրա սոցիալական, մշակութային, քաղաքական եւ տնտեսական արժեքների կարեւորության վերաբերյալ:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---