Հայ-թուրքական արձանագրությունները կստորագրվեն Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական արձանագարությունները կստորագրվեն Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին: Այդ մասին AFP-ին է հաղորդել աղբյուրը թուրքական դիվանագիտական շրջանակներում, որը ցանկացել է անհայտ մնալ: Ըստ նրա, Արձանագրությունները պետք է ստորագրեն Թուրքիայի ու Հայաստանի արտգործնախարարներ Ահմեդ Դավուդօղլուն ու Էդվարդ Նալբանդյանը`Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Միշել Քալմի-Ռեյի ներկայությամբ:



Ըստ Շվեյցարիայի ԱԳՆ ներկայացուցչի, Արձանագրությունների իրականացումը շատ ժամանակ կպահանջի: Դրանք պետք է վավերացվեն եւ հաստատվեն ինչպես խորհրդարանի, այնպես էլ երկու երկրների կառավարությունների կողմից:



AFP հաղորդագրության մեջ ասվում է, որ Արձանագրությունները գտնվում են ընդդիմության քննադատության կենտրոնում, ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում: Գործակալությունը հիշեցնում է նաեւ, որ Հայաստանը մեղադրում է Թուրքիային Հայոց ցեղասպանության համար, որի արդյունքում 1,5 մլն հայ զոհվեց: Թուրքիան, իր հերթին, ժխտում է Ցեղաասպանության փաստը եւ խոսում է միայն բռնագաղթի մասրի, որի ժամանակ զոհվել են 300-500 հազար հայեր եւ «շատ թուրքեր»:



Թուրքիան միակողմանի կարգով փակել է սահմանը Հայաստանի հետ 1993թ. ղարաբաղյան հակամարտության պատճառով, որտեղ նա սատարում է Ադրբեջանին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---