Ադրբեջանը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը` առանց Ղարաբաղի խնդրի լուծմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար, Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Հաֆիզ Փաշաեւը: Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի առաջնորդները կկատարեն Ադրբեջանին տված խոստումը եւ չեն բացի սահմանը, առանց հաշվի առնելու Ադրբեջանի շահերը:



«Ցանկացած այլ միակողմանի որոշում հայ-թուրքական սահմանի բացման հարցում, կարող է հանգեցնել հարաբերությունների վատթարացմանը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Ես կարծում եմ, որ Թուրքիայի կառավարությունն ու խորհրդարանը պետք է հաշվի առնեն այս գործոնը նման որոշումներ կայացնելուց առաջ»,-ասել է Փաշաեւը, հաղորդում է Ադրբեջանի հանրային հեռուստատեսությունը (ԱՀՀ):
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---