28 սեպտեմբերի 2009 - 14:27 AMT
Հայաստանում մեկնարկել է «տեղեկատվական տեխնոլոգիաների ամիսը»
CSIT-2009 «Համակարգչային գիտությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները» յոթերորդ միջազգային գիտաժողովը նշանավորեց Հայաստանում «տեղեկատվական տեխնոլոգիաների ամսի» մեկնարկը:

Մասնավորապես, ինչպես այսօր գիտաժողովի բացմանն ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, միջոցառումն անցնում է Հայաստանում «ՏՏ ամսվա» շրջանակներում: Նա ողջունել է ակադեմիայի այս նախաձեռնությունը եւ ասել է, որ այն ստանում է կառավարության աջակցությունը: «Այս ամիսը հայտարարված է ՏՏ ոլորտ, եւ այդ շրջանը հագեցած կլինի գիտաժողովներով: Այդ խորհրդաժողովներում քննարկվելիք հարցերը կարող են հուշել մեր կառավարությանը, թե ինչ փոփոխություններ են ցանկալի Հայաստանի ՏՏ ոլորտում»,-ասել է Ն.Երիցյանը:

CSIT-2009 գիտաժողովն իր աշխատանքը կշարունակի մինչեւ հոկտեմբերի 2-ը, նրան մասնակցում են շուրջ 200 առաջատար մասնագետներ ու առաջատար գիտանականներ աշխարհի 17 երկրներից: Այդ թվում 62 ՏՏ ոլորտի մասնագետներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Նորվեգիայից, Վրաստանից, Բրազիլիայից, Լեհաստանից, Սիրիայից, Արաբական Էմիրություններից, Չեխիայից, Թուրքիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Իրանից, Իսպանիայից, Ուկրաինայից, Գերմանիայից, Կանադայից, Ֆրանսիայից, ինչպես նաեւ ՏՏ ոլորտի միջազգային նախագծերի ղեկավարներ, այդ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ եւ ուսանողներ տարբեր երկրներից: