3 ապրիլի 2002 - 22:40 AMT
ԱԼՄԱԹԻՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
Օրերս Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիյում տեղի է ունեցել հայկական մշակութային կենտրոնի շենքի հիմնադրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են` Ղազախստանում Հայաստանի դեսպան Էդուարդ Խուրշուդյանը, Ալմաթիի քաղաքապետի տեղակալ Ալմաթ Մուրզինը, շինարարության հովանավորները, հայ համայնքի ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, մշակութային կենտրոնի ստեղծումը` դա առաջին հերթին Ալմաթիի հայկական համայնքի նախագահ, Ալմաթիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, հայտնի ղազախստանցի գինեգործ Ռուդիկ Մնացականյանի անձնանվեր գործունեության արդյունք է: Նա տարել է մեծ կազմակերպչական աշխատանք` միավորելով համայնքի առավել ակտիվ ներկայացուցիչներին նախաձեռնող աշխատանքային խմբի մեջ: Մեծ դեր է խաղացել նաեւ ղազախստանցի հայ ձեռնարկատերերի խոշոր նյութական օգնությունը, որոնց թվում են` Ղազախստանի գինեգործների միության նախագահ Արտուշ Կարապետյանը, «Մոնտաժհատուկշին» ընկերության նախագահ Եվգենի Բաբախանովը, գործարար Նորայր Առաքելյանը: Այս նախագծի իրականացմանը աջակցում է նաեւ Ալմաթիի քաղաքապետ Խրապունովը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: