IT ոլորտի հայկական կրթական ծրագրերը օրինակ են շատ երկրների համար

PanARMENIAN.Net - Հայաստանում մշակված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կրթական ծրագրերը օրինակ են շատ երկրների համար: Այդ մասին այսօր Երեւանում Synopsys ընկերությունում ուսումնական դասընթացներ անցած հայկական համալսարանների ուսանողներին ընկերության դիպլոմների եւ պատվոգրերի հանձնման արարողությանը ասել է Synopsys նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն Չի-Ֆուն Չանը:



Մասնավորապես, ընկերության նախագահը նշել է, որ Հայաստանում ամենաոգեշնչողն այն է, որ այստեղ հայ մասնագետների ու մեր ընկերության աշխատակիցների մշակած կրթական ծրագրերով ուսուցումն անցկացվում է աշխարհի հարյուրավոր համալսարաններում:



«Ծրագրերը թարգմանվում են մի քանի լեզուներով, այդ թվում` ռուսերեն, անգլերեն, չինարեն, իսկ այժմ թարգմանվում են նաեւ արաբերեն, քանի որ Synopsys ընկերությունը նպատակ ունի կրթական ծրագրեր իրականացնելու նաեւ Սաուդյան Արաբիայում»,- ամփոփել է ընկերության ղեկավարը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---