28 սեպտեմբերի 2009 - 19:15 AMT
Հայ եւ ուկրաինացի էստրադային աստղերը հանդես կգան Կիեւում հոկտեմբերի 31-ին
Հոկտեմբերի 31-ին Կիեւի «Ուկրաինա» Արվեստների ազգային պալատում «Երեւան-Կիեւ-տրանզիտ» նախագծի շրջանակներում համերգ տեղի կունենա: «Նոր նախաձեռնության համաձայն ոչ միայն ուկրաինացի աստղերը կկատարեն լավագույն հայկական երգերը, այլ նաեւ տեղի կունենա ուկրաինացի եւ հայ երգիչների ստեղծագործական տանդեմը, նրանք կկազմեն «աստղային դուետներ»,-ասել է նախագծի գործադիր պրոդյուսեր Էրիկ Անթարանյանը, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Նախագծի շրջանակներում արդեն իրենց երգերն են ձայնագրել Սվետլանա Լոբոդան ու Թաթան, Վլադիմիր Գրիշկոն ու երեք սոպրանոները (Նունե Բադալյան, Մադգա Մկրտչյան, Մարինե Դեինյան), «Hot chocolate»-ը եւ Ռազմիկ Ամյանը, «4 թագավորն» ու Աննա Խաչատրյանը, Տինա Կառոլը եւ Արման Հովհաննիսյանը, Վիտալի Կոզլովսկին եւ Էմմին, Դմիտրի Կլիմաշենկոն եւ Արաքսյա Մուշեղյանը, Վիկտոր Պավլիկը եւ Էմմա Ասատրյանը, «Դրուգայա Ռիկա» եւ Ինգա եւ Անուշ քույրերը, Նաստյա Կամենսկիխը եւ Գարիկ Մարտիրոսյանը, Անյա Սեդոկովան եւ Ռիչարդ Մադլենյանը, ՎԻԱ ԳՐԱ-ն եւ Արամեն: