28 սեպտեմբերի 2009 - 20:01 AMT
Մոսկվայի «Պոկլոննայա» սարի վրա կկանգնեցվի ծովակալ Իսակովի կիսանդրին
Ամենամյա «Կարոտ» Հայկական միջազգային փառատոնի շրջանակներում, որն այս տարի կանցկացվի նոյեմբերի 23-29-ը Մոսկվայում, «Պոկլոննայա» լեռան վրա կտեղակայվի ԽՍՀՄ-ի նավատորմի ծովակալ Իսակովի կիսանդրին: «Ծովակալ Իսակովի կիսանդրու տեղակայումը մեծ նշանակություն ունի: Մոսկվայի բնակիչները եւ հյուրերը կկարողանան ճանաչել եւ ըստ արժանվույն գնահատել ԽՍՀՄ-ի հերոսի դերը Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի գործում», - ասել է Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանը:

Խորհրդային հրամանատար, Խորհրդային Միության նավատորմի Ծովակալ, Խորհրդային Միության Հերոս Իվան Իսակովը (Հովհաննես Իսահակյան) ծնվել է օգոստոսի 22-ին 1894 թ-ին` Լեռնային Ղարաբաղի Աթերք գյուղում: 1937-1938թթ. եղել է Բալթյան նավատորմի հրամանատար, 1938-1950թթ.` ՌԾՆ-ի ժողկոմի տեղակալ, 1941-1943 եւ 1946-1950թթ. եղել է Գլխավոր ծովային շտաբի պետ, Ծովային նավատորմի նախարարի տեղակալ: 1942 թ-ի հոկտեմբերի 4-ին Տուապսեի տակ Նովոռոսիսկի գործողության ժամանակ ծովակալ Իսակովը ծանր վիրավորվել էր: Ոտքի անդամահատության պատճառով դարձել էր հաշմանդամ: Սակայն բուժումից հետո շարունակել է իր աշխատանքը նավատորմում: Պարգեւատրվել է Լենինի 6 շքանշանով, Կարմիր Դրոշի 3 շքանշաններով, Ուշակովի 1-ն աստիճանի 2 շքանշաններով, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի եւ Կարմիր Աստղի շքանշաններով եւ մեդալներով, նաեւ արտասահմանյան շքանշաններով: Մահացել է 1967թ. հոկտեմբերի 11-ին Մոսկվայում: