Հայաստանում առաջին անգամ նշվել է Զբոսաշրջության համաշխարհային օրը28 սեպտեմբերի 2009 - 23:35 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Երեւանում տեղի է ունեցել միջոցառում, նվիրված Զբոսաշրջության համաշխարհային օրվան: Այդ ոլորտի աչքի ընկած աշխատակիցներին շնորհավորել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ շնորհակալագրեր է հանձնել նրանց Հայաստանում զբոսաշրջության զարգացման գործում ունեցած ավանդի համար: Անդրադառնալով Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում զբոսաշրջության զարգացման լուրջ ներուժին` վարչապետն ընդգծել է. «Հետազոտությունները վկայում են, որ մեր հնարավորությունները լիովին չեն բացահայտվել, եւ մենք չենք օգտագործում այն ներուժը, որը կարող է դառնալ մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկը»: Տ.Սարգսյանն ասել է նաեւ, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը բացահայտեց ՀՀ տնտեսության ամենախոցելի կողմերից մեկը` դիվերսիֆիկացիայի անհրաժետությունը: Այլ կերպ ասած` ՀՆԱ-ի ձեւավորումը տարբեր ոլորտների, այդ թվում նաեւ զբոսաշրջության հաշվին: Միջոցառման ընթացքում ՀՀ էկոնոմիայի նախարարության ոսկե մեդալներով ու շնորհակալագրերով են պարգեւատրվել զբոսաշրջության ոլորտի կազմակերպություններն ու մասնագետները: Մեդալներն ու շնորհակալագրերը հանձնել է Ն.Երիցյանը: Այս տարի Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես նշվեց Զբոսաշրջության համաշխարհային օրը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |