ԱՄՆ հայերը կոչ են անում ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252-րդ բանաձեւը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի հայ համայնքը կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին քվեարկության դնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252-րդ բանաձեւը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Կալիֆորնիայի շուրջ 10 հազար հայեր Գլենդեյլում բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով ներառել բանաձեւի վերաբերյալ քվեարկությունն արտաքին գործերի հանձնաժողովի օրակարգում: ANCA-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսականներ Ադաշ Շիֆն ու Ջորջ Ռադանովիրը, ինչպես նաեւ հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը կողմ են 252-րդ բանաձեւի ընդունմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---